Բաժիններ՝

Իսրայելական ԱԹՍ-ն հարվածել է Դամասկոսի մերձակա ռազմական դիրքերին. Sham TV

Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը գրոհել է Դամասկոսի մերձակայքում գտնվող ցամաքային թիրախների վրա։ Այս մասին հայտնում է Sham TV հեռուստաալիքը։ Մասնավորապես նշվում է, որ հարվածները հասցվել են քաղաքի հարավ-արևմուտքում գտնվող  ռազմական դիրքերին։ Հարձակման հետևանքով տուժածների մասին տեղեկություններ չկան։ 

Ավելի վաղ հեռուստաալիքը հաղորդել է, որ իսրայելական անօդաչու թռչող սարքերը թռնում են Դամասկոսի հարավային ծայրամասերի երկնքում, ինչպես նաև Դերաայի և Էլ Քունեյթրայի նահանգներում։

Հոկտեմբերի 12-ին իսրայելական հրետանին գնդակոծության է ենթարկել սիրիական բանակի հրամանատարական կետը Թել Ահմարի բարձունքներում։ Sham TV-ի տվյալներով՝ տարեսկզբից ի վեր իսրայելական օդուժն ավելի քան 80 գրոհ է իրականացրել Սիրիայի տարածքում՝ խոցելով 135 ռազմական օբյեկտներ, ներառյալ զինապահեստներ, շտաբներ և զորանոցներ։ Այս հարձակումների հետևանքով զոհվել է 61 մարդ, ներառյալ  29 քաղաքացիական անձ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս