
Պաղեստինցի 1966 բանտարկյալ պատրաստվում են լքել իսրայելական բանտերը

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հաստատված համաձայնության շրջանակում ազատ արձակման ենթակա բոլոր 1966 պաղեստինցի բանտարկյալ պատրաստվում են լքել իսրայելական բանտերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը։
Իսրայելի ուժերի կողմից ձերբակալված Գազայի 1716 բնակիչներ կտեղափոխվեն պաղեստինյան անկլավի հարավում գտնվող «Ալ-Նասր» բժշկական համալիր։ Մնացած 250 պաղեստինցիները, որոնք ցմահ ազատազրկման էին դատապարտվել, կուղարկվեն Երուսաղեմ, Արևմտյան ափ և Իսրայելի սահմաններից դուրս։
Հոկտեմբերի 13-ին Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական խմբավորման կողմից պահվող իսրայելցի յոթ պատանդ պաղեստինա-իսրայելական պայմանավորվածության համաձայն հանձնվել է Գազայում Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը։
Ընդհանուր առմամբ ակնկալվում է, որ պաղեստինյան կողմը պետք է ազատ արձակի իսրայելցի 20 պատանդի։
Reuters լրատվական գործակալության տվյալներով՝ առանձին գործողության շրջանակում նախատեսվում է նաև, որ ԿԽՄԿ թիմերը Իսրայելի կալանավայրերում պահվող պաղեստինցիներին կտեղափոխեն Գազա և Արևմտյան ափ։ ԿԽՄԿ միջնորդությամբ տեղի կունենա նաև զոհվածների աճյունների կամ մասունքների տեղափոխումը։
Հոկտեմբերի 13-ին Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաքում ԱՄՆ նախագահ Թրամփի գլխավորությամբ և տեղ կունենա Գազայի հարցով խաղաղության գագաթնաժողովը, որին մասնակցելու է նաև Նիկոլ Փաշինյանը։