
Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը

Աշխատանքային այցով հոկտեմբերի 14-ին Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենը:
Այս մասին հայտնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից: ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Արարատ Միրզոյանի և Էլինա Վալտոնենի հանդիպումը, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիսը: