
«Պատերազմն ավարտված է»․ Թրամփն Իսրայել մեկնելուց առաջ խոսել է լրագրողների հետ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գազայում պատերազմն այլևս ավարտված է։ Ինչպես հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը, այս մասին նա խոսել է հոկտեմբերի 12-ին Վաշինգտոնից Իսրայել մեկնելուց անմիջապես առաջ լրագրողների հետ զրույցում։
«Պատերազմն ավարտված է։ Դուք հասկանում եք դա»,- նշել է նախագահ Թրամփը։ ԱՄՆ նախագահը համոզմունք է հայտնել, որ կողմերը պահպանելու են հրադադարը։ Լրագրողներից մեկի հարցին, թե ինչ հեռանկարներ են սպասվում տարածաշրջանում, Թրամփն ասել է․ «Կարծում եմ՝ ամեն բան կարգավորվելու է»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը նախնական պայմանավորվածության համաձայն ազատ է արձակել իր մոտ պահվող իսրայելցի գերիներից 7-ին։ Ակնկալվում է, որ ընդհանուր առմամբ պետք է ազատ արձակվի իսրայելցի 20 գերի։