Բաժիններ՝

Քաթարը և Սաուդյան Արաբիան միջնորդ են հանդես եկել Աֆղանստանի և Պակիստանի միջև հակամարտությունում

Քաթարը և Սաուդյան Արաբիան միջնորդ են հանդես եկել Աֆղանստանի և Պակիստանի միջև՝ շաբաթ երեկոյան տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո, կիրակի լրագրողներին հայտնել է Աֆղանստանի արտաքին գործերի նախարար Ամիր Խան Մութաքին, հայտնում է Al Arabiya-ն։

Աֆղանստանի «Թալիբան» շարժման կառավարությունը կիրակի հայտարարել է, որ իր ուժերը գիշերը տեղի ունեցած սահմանային բախումների ընթացքում սպանել են Պակիստանի 58 զինծառայողի։

Աֆղանստանի ինը զինծառայող ևս սպանվել է, Քաբուլում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է կառավարության ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս