
Կրասնոդարի դատարանը կալանավորել է Կրիմսկի շրջանի ղեկավարին

Կրասնոդարի դատարանը կալանավորել է Կրիմսկի շրջանի ղեկավար Սերգեյ Լեսին, հայտնում է Կրասնոդարի երկրամասի դատարանների միացյալ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության, Օկտյաբրսկիի շրջանային դատարանը քննարկել է քննչական մարմնի միջնորդությունը՝ որպես խափանման միջոց Լեսի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ։ Նա մեղադրվում է Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 285-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ։
«Դատարանին ներկայացված նյութերից պարզ է դառնում, որ մեղադրյալը, լինելով Կրասնոդարի երկրամասի Կրիմսկի շրջանի համայնքային կազմավորման ղեկավար, 2024 թվականի հունվարից մարտ ամիսների ընթացքում հանձնարարել է իր ենթակա աշխատակցին՝ առանց մրցույթների, էականորեն շուկայականից ցածր գնով, արտոնյալ պայմաններով հողամասերի առքուվաճառքի պայմանագրեր կնքել իր նշած անձի հետ»,-նշված է դատարանի մամուլի ծառայության պարզաբանման մեջ։
Դատարանը բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը՝ Լեսի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը 1 ամիս 18 օր ժամկետով՝ մինչև 2025 թվականի նոյեմբերի 29-ը։
Ավելի վաղ Kub Mash Telegram-յան ալիքը հայտնել էր, որ Կրասնոդարի երկրամասի Կրիմսկի շրջանի ղեկավարը փորձել է փախչել իրավապահներից միկրոավտոբուսով՝ իր հետ վերցնելով 100 միլիոն ռուբլի և 12 կգ ոսկի։