«ՇԱՆԹՈՒՄ» 5 ՐՈՊԵ ՈՒՇԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՉԹՈՂԵՑԻՆ ԽԱՂԱՅԻ «ԲԱՆԱԿՈՒՄ» ՍԵՐԻԱԼՈՒՄ. ԱՍԱՑ՝ ԹՈՂ ԳՆԱ. ԳՈՌ ՀԱԿՈԲՅԱՆ

«Հայտնի լինելը ինձ և՛ խանգարում է, և՛ օգնում. աստղ չեմ, մի 2 անգամ TV-ով երևացել եմ։ Էդ վատ «հիվանդությունն» ինձ էլ է բռնել. մեծացա, հետ եկա»,- 168TV-ի «Ռանդևու» հաղորդման ժամանակ ասաց սիրված դերասան Գոռ Հակոբյանը՝ խոսելով «աստղային» հիվանդության, հայտնիության հաճելի ու դժվար կողմերի մասին։

Անդրադառնալով իր անվան շուրջ պտտվող ասեկոսեներին՝ Գոռն ընդգծում է․

«Ես իմ գինը գիտեմ. գիշեր-ցերեկ աշխատել եմ. պապաս-մամաս չեն թողել, ստեղծել եմ։ Իմ մասին մտածում էին՝ դե, «Ֆուլ հաուսից ա», ձև բռնած ա. բայց իրականում այդպես չէր»։

Հաղորդման ընթացքում սիրված դերասանի հետ խոսել ենք նաև նրա մասնագիտական անկումների ու դժվարությունների մասին․

««Շանթում» 5 րոպե ուշանալու համար չթողեցին խաղայի «Բանակում» սերիալում. ասաց՝ թող գնա։ Շատ ընկերների կողմից թիկունքիս հարվածներ եմ զգացել. վերանայել եմ մոտեցումներս»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ասատուր Ասլանյան

Տեսանյութեր

Լրահոս