
Կրկին այրվում է Նուբարաշենի աղբավայրը. հրշեջ-փրկարարները տեղում են

Հոկտեմբերի 9-ին` ժամը 23։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի կենցաղային աղբավայրում հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ-ն։ Հրդեհի կադրերը սակայն դեռ երեկ գիշերվանից էին տարածվել։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, տեղում աշխատում է 27 փրկարար։ Այս պահին հրդեհաշիջման ածխատանքները շարունակվում են»,-168.am-ին ասացին ՆԳՆ-ից։