Բաժիններ՝

Հունգարիա-Հայաստան հանդիպումը կսպասարկեն անգլիացի մրցավարները

Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի երրորդ տուրի Հունգարիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի անգլիական մրցավարական անձնակազմը:

Հանդիպման գլխավոր մրցավարը կլինի Քրիս Կավանան, նրան կօգնեն Դեն Կուկը, Յան Հասինն ու Սեմ Բարոտը: VAR համակարգի վրա կաշխատի Էնդրյու Մեդլին:

Հոկտեմբերի 11-ին, Երևանի ժամանակով ժամը 20:00-ին Հայաստանի ազգային ընտրանին աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի երրորդ տուրում կմրցի Հունգարիայի հետ: Այդ հանդիպումը կկայանա Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031