Բաժիններ՝

Ֆրանսիայում քաղաքական ճգնաժամի ֆոնին Մակրոնի վարկանիշը նվազել է մինչև 14%-ի

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գործունեության հավանության վարկանիշն իշխանության գալուց ի վեր հասել է ռեկորդային ցածր 14%-ի, ինչի մասին վկայում է Les Echos հրատարակության համար Elabe ընկերության կողմից անցկացված հարցումը։ Նշվում է, որ այս ցուցանիշը մեկ ամսվա ընթացքում նվազել է երեք տոկոսային կետով։ 

Toluna Harris Interactive-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հարցվածների շրջանում առավել բարձր աջակցություն է վայելում ծայրահեղ աջական «Ազգային միավորում» կուսակցությունը։ Հարցվածների շուրջ 35%-ը պատրաստ է այս կուսակցությունից թեկնածուի օգտին տալ իր ձայնը 2027 թ. կայանալիք նախագահական ընտրություններում։

Սոցիոլոգների տվյալներով, «Ազգային միավորումից» թեկնածուն հնարավորություն ունի անցնելու ընտրությունների երկրորդ փուլ՝ ձախերից թեկնածուի հետ միասին։OpinionWay-ի հարցումն ուսումնասիրել է «Ազգային միավորման» հնարավորությունները Ազգային ժողովի լուծարման դեպքում։ Դրա տվյալներով՝ ծայրահեղ աջերը կարող են ստանալ ձայների 33-34%-ը։ 

Հոկտեմբերի 6-ին Մակրոնն ընդունել է վարչապետ Սեբաստիան Լեկոռնյուի հրաժարականը, որը կառավարությունը ղեկավարում էր սեպտեմբերի 9-ից։

Մակրոնի կողմնակիցները 2024 թ. ընտրություններից հետո խորհրդարանում մեծամասնություն չունեն։ Հետևաբար, ոչ մի նշանակված կառավարություն չի կարող կայուն աշխատել առանց ընդդիմության գոնե մի մասի աջակցության։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031