
Իտալիան պատրաստ է խաղաղապահներ ուղարկել Գազայի հատված

Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին ողջունել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը՝ ուղղված Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորմանը և հայտարարել, որ իր երկիրն անհրաժեշտության դեպքում պատրաստ է խաղաղապահներ ուղարկել Գազայի հատված։
Այս մասին նա գրառում է կատարել X-ի իր էջում։
«Հիանալի նորություններ են ստացվում Մերձավոր Արևելքից. խաղաղությունը մոտ է։ Իտալիան, որը միշտ աջակցել է ԱՄՆ-ի պլանին, պատրաստ է իր ավանդը ներդնել հրադադարի ամրապնդման գործում, ապահովել նոր հումանիտար օգնության հասանելիությունը, ինչպես նաև մասնակցել Գազայի վերակառուցմանը։ Մենք նաև պատրաստ ենք զինվորականներ ուղարկել այն դեպքում, եթե միջազգային խաղաղապահ ուժեր ստեղծվեն Պաղեստինը միավորելու համար», – գրել է նա։