Բաժիններ՝

Եվրախորհրդարանը մերժել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին անվստահություն հայտնելու բանաձևերը

Եվրախորհրդարանի պատգանավորները մերժել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին  անվստահություն հայտնելու երկու բանաձևերը։ Դրանցում ֆոն դեր Լայենին քննադատում էին կառավարման ոճի և որոշ որոշումների համար, ինչպես նաև նրանից պահանջում էին վայր դնել լիազորությունները։ Որպեսզի բանաձևերն անցնեին, հարկավոր էր պատգամավորների մեծամասնության մասնակցությունը քվեարկությանը և քվեարկած ձայների 2/3-ը։ Սակայն անհրաժեշտ քանակությամբ քվեներ երկու բանաձևերն էլ չեն ստացել։ 

Քվեարկությունը տեղի է ունեցել Եվրախորհրդարանի լիագումար նիստում՝ Ստրասբուրգում: Նիստը հեռարձակվել է խորհրդարանի կայքում:

Եվրահանձնաժողովի ղեկավարի նկատմամբ նախորդ անվստահության քվեարկությունը Եխ-ում տեղի էր ունեցել հուլիսի 10-ին։ Այն ժամանակ ևս բանաձևը մերժվել էր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031