
Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 14-18-ը ներառյալ կգտնվի արձակուրդում։
ՀՀ ԱԺ նախագահի արձակուրդի մասին կարգադրությունը հրապարակվել է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում։
Կարգագրության մեջ նշվում է, որ Ալեն Սիմոնյանի արձակուրդի ընթացքում ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կկատարի ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։