Բաժիններ՝

ՄԱԿ-ը ողջունել է հրադադարի հաստատումը Գազայում

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնության հաստատումը Գազայում կրակի դադարեցման և գերիների ազատ արձակման հարցում։

X սոցիալական ցանցում կատարած գրառման մեջ Գուտերեշը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների, Կատարի, Եգիպտոսի և Թուրքիայի միջնորդական ջանքերը համաձայնության հասնելու գործում։ 

«Ես կոչ եմ անում բոլոր շահագրգիռ կողմերին լիովին պահպանել համաձայնագրի դրույթները։ Բոլոր պատանդները պետք է ազատ արձակվեն արժանապատիվ կերպով։ Պետք է ապահովվի մշտական ​​​​հրադադար։ Մարտերը պետք է մեկընդմիշտ դադարեցվեն։ Պետք է ապահովվի մարդասիրական պարագաների և անհրաժեշտ նյութերի անհապաղ և անարգել մուտքը Գազա։ Տառապանքները պետք է ավարտվեն։ ՄԱԿ-ը կաջակցի համաձայնագրի լիարժեք իրականացմանը։ Մենք կխթանենք վերականգնման և վերակառուցման ջանքերը Գազայում»,- գրել է Գուտերեշը։

Նա կոչ է արել բոլոր շահագրգիռ կողմերին օգտվել ստեղծված հնարավորությունից՝ դադարեցնելու օկուպացիան, ճանաչելու պաղեստինցի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որը կհանգեցնի երկու պետության գոյությամբ խնդրի լուծմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031