
Տան նկուղում թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերել

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները հոկտեմբերի 6-ին համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ Տեղ գյուղի 51-ամյա բնակիչը նկուղում պահում է մարիխուանա տեսակի թմրամիջոց, որը պատրաստել է տնամերձ այգում աճեցրած կանեփի թփերից:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Գորիսի քննչական բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 51-ամյա տղամարդու նկուղում հայտնաբերվել է 2096 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված:
Կատարվում է նախաքննություն։