Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը Հարավային Կովկասը կվերածի խաղաղության տարածքի. Ալիև

Երկու ամիս առաջ Վաշինգտոնի Սպիտակ տանը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը Հարավային Կովկասը կվերածի խաղաղության տարածքի։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թյուրքալեզու պետությունների կազմակերպության (ԹՊԿ) պետությունների ղեկավարների խորհրդի 12-րդ գագաթնաժողովում։

Ալիևը ընդգծել է, որ Վաշինգտոնի գագաթնաժողովի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրան կից կառույցների փակման վերաբերյալ համատեղ կոչին համաձայն՝ անցյալի հակամարտության այս մնացորդները նույնպես վերացվել են ԵԱՀԿ սեպտեմբերի 1-ի որոշմամբ։

Տեսանյութեր

Լրահոս