
Էվերեստ լեռան վրա արգելափակված 350 զբոսաշրջիկ կարողացել է բարեհաջող իջնել

Էվերեստ լեռան արևելյան լանջին ձյան առատ տեղումների պատճառով արգելափակված 350 զբոսաշրջիկ փրկարարների գործողությունների արդյունքում կարողացել է անվտանգ իջնել։ Այս մասին հայտնում է Չինաստանի պետական CCTV լրատվամիջոցը։
Եվս 200 մարդ շարունակում է մնալ Էվերեստի վրա։ Փրկարարները նրանց հետ կարողացել են կապ հաստատել։ Նշվում է, որ առաջիկայում նրանք էլ կկարողանան իջնել աշխարհի ամենաբարձր սարից, որտեղ արգելափակված են մնացել ավելի քան 4900 մետր բարձրության վրա։
Զբոսաշրջիկների ճանապարհն արգելափակվել է չնախատեսված սաստիկ ձյան պատճառով։
Փրկարարական աշխատանքներում ներգրավված են հարյուրավոր փրկարարներ, որոնք նաև մաքրում են փյան տեղումների պատճառով ծածկված ճանապարհները։ Աշխարհի ամենաբարձր գագաթը համարվող Էվերեստ լեռն ունի շուրջ 8850 մետր բարձրություն։