Բաժիններ՝

Սիդնեյում հրաձգության հետևանքով տուժածների թիվը հասել է 20-ի

Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով տուժածների թիվը հասել է 20-ի: Այս մասին ասվում է Նոր Հարավային Ուելսի նահանգի ոստիկանության հաղորդագրության մեջ։

Մեկ տղամարդ հրաձգային վիրավորում է ստացել և հոսպիտալացվել ծանր վիճակում, երեքը թեթև վնասվածքներ են ստացել, ևս 16 մարդու բուժօգնություն է ցուցաբերվել դեպքի վայրում։ «Ոստիկանների շրջանում տուժածների մասին տեղեկություններ չկան», – ասվում է հայտարարության մեջ։

Ինչպես հաղորդում է Reuters-ը, հրաձգության հեղինակը 60-ամյա տղամարդ է, ում հաջողվել է ձերբակալվել։ Նա շուրջ 50 անկանոն կրակոց է արձակել։ Ոստիկանությունը պարզում է տղամարդու կողմից նման վարքի շարժառիթները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031