Վրաստանի իշխանությունները ցուցաբերում են քաղաքական հասունություն` պահելով ազգային շահի և ինքնիշխանության սահմանները. Ֆարմանյան

Հայկ Ֆարմանյանը գրում է.«Վրաստանի իշխանությունները ցուցաբերում են քաղաքական հասունություն` պահելով ազգային շահի և ինքնիշխանության սահմանները։ Նրանք գիտակցում են, որ պետության զարգացումը հնարավոր չէ կառուցել արտաքին կենտրոնների քաղաքական պատվերների հիման վրա։ Իսկ ընդդիմության մի մասը, արևմտյան ազդեցությունների ներքո, փորձում է ներսից քանդել պետական կառավարման հիմքերը` ժողովրդավարության անվան տակ պարտադրելով օտար օրակարգեր։ Սա վտանգավոր է ոչ միայն Վրաստանի, այլ նաև ամբողջ տարածաշրջանի կայունության համար։

Բարեբախտաբար Վրաստանի ղեկավարությունը կարողանում է հավասարակշռել` պաշտպանելով ինքնիշխանությունը և խուսափելով արտաքին բևեռների ազդեցությունից։ Այդ քաղաքական զգոնությունը բխում է նաև Հայաստանի շահերից. տարածաշրջանում կայուն և ինքնուրույն Վրաստանը մեր բնական գործընկերն է` ճանապարհային, տնտեսական և անվտանգային առումով»։

Տեսանյութեր

Լրահոս