Բաժիններ՝

Եգիպտոսում կմեկնարկեն բանակցությունները ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը՝ Գազայի հատվածի արմատականների առաջնորդ ​​Խալիլ ալ-Հեյայի գլխավորությամբ, ժամանել է Եգիպտոս՝ Իսրայելի հետ ոչ ուղիղ բանակցությունները վերսկսելու նպատակով: Այս մասին ասվում է ՀԱՄԱՍ-ի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Ակնկալվում է, որ քննարկումների ժամանակ խոսվելու է ոչ միայն Գազայում կրակի դադարեցման, այլև իսրայելական զորքերի դուրսբերման ու գերիների փոխանակման մասին։ 

Ավելի վաղ Եգիպտոսի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ոչ ուղիղ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա իրենց երկրի տարածքում հոկտեմբերի 6-ին։ Կողմերը ծրագրում են քննարկել խնդրի կարգավորումը՝ հիմնվելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած ծրագրի վրա:

Խորհրդակցությունների վայրը չի հայտարարվել: Եգիպտական պարբերականների տվյալներով՝ հանդիպումը կարող է կայանալ մայրաքաղաք Կահիրեում կամ Շարմ էլ-Շեյխում։ Սեպտեմբերի 29-ին Սպիտակ տունը հրապարակել է Թրամփի՝ Գազայի հակամարտության կարգավորման ծրագիրը։

Փաստաթուղթը բաղկացած է 20 կետից։ Այն նախատեսում է պաղեստինյան անկլավում ժամանավոր արտաքին կառավարում մտցնել և միջազգային ուժեր տեղակայել։ Իսրայելը հայտարարել է, որ համաձայն է այս ծրագրի հետ։Հոկտեմբերի 3-ին ՀԱՄԱՍ-ը միջնորդներին է ներկայացրել Թրամփի առաջարկին իր պատասխանը։ Շարժումը պատրաստակամություն էր հայտնել ազատ արձակել բոլոր ողջ մնացած իսրայելցի պատանդներին և հանձնել զոհվածների մարմինները։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս