Մեր առաջնորդները պատրաստ են զրկանքների՝ հանուն մեզ, հանուն ճշմարտության և հայրենիքի. Նարեկ Կարապետյան

Նարեկ Կարապետյանը գրում է. «Մի բան ասեմ՝ բոլորը համակարծիք կլինեն, որ Միքայել Սրբազանը կարող էր չխոսել և եկեղեցական հիերախիայում պահպանել իր դերը՝ առանց այսպիսի զրկանքների, քանի որ այս զրկանքները իրեն ոչ մի աշխարհիկ օգուտ չեն տալիս։

Խոսակցական հայերենով ասած՝ էս մարդը ոչ մի օգուտ չուներ իր բողոքից՝ մենակ նեղ օր։
Բայց ինքը արտահայտվում էր, որովհետև չէր կարող լռել:

Մենք հաճախ մտածում ենք, թե մեր էլիտան միայն հարստության ու հարմարավետության մասին է։ Բայց այսօր տեսնում ենք, որ մեր առաջնորդները պատրաստ են զրկանքների՝ հանուն մեզ, հանուն ճշմարտության և հայրենիքի։

Աշխարհում կան ընդամենը չորս բանտարկված միլիարդատեր, որից երկուսը հայ են։ Երկուսն էլ՝ ազգային հոդվածներով։

Սա ապացույց է, որ հայ ժողովուրդը դեռ ապրում է, դեռ արժանի է ապրելու, որովհետև իր ամենահարուստ, ամենահզոր զավակները պատրաստ են զրկանքների՝ հանուն իր ժողովրդի, հանուն իր հողի, հանուն իր Աստծո։

Թող այս օրերին ոչ թե հիասթափություն ունենանք, այլ հպարտություն՝ որ դեռ կան այսպիսի մարդիկ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031