Բաժիններ՝

Սպերցյանը լավ ավագ է, նա վատ բան չէր կարող ասել․ «Կրասնոդարի» պաշտպան

«Կրասնոդարի» պաշտպան Ժուբալը «Матч ТВ»-ի հետ զրույցում վստահություն է հայտնել, որ թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը «Ախմատի» ֆուտբոլիստ Ուսման Նդոնգի հասցեին ռասիստական արտահայտություններ չի արել։ Այս մասին գրում է ArmSport.am-ը։

Շաբաթ օրը «Ախմատը» արտագնա խաղում 0:2 հաշվով պարտվել է «Կրասնոդարին» Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի (ՌՊԼ) 11-րդ տուրի շրջանակում։ 85-րդ րոպեին Նդոնգը կարմիր քարտ է ստացել՝ Սպերցյանին ուսով հարվածելու համար։ Խաղից հետո Նդոնգը «Матч ТВ»-ին ասել է, որ Սպերցյանը իրեն վիրավորել է ռասիստական արտահայտությամբ, ինչի հետևանքով ինքը չի զսպվել և հարվածել է։

Իսկ հայ կիսապաշտպանը հայտնել է, որ Նդոնգն է վիրավորել իր մորը, մինչդեռ ինքն իր հերթին որևէ անպարկեշտ խոսք չի ասել սենեգալցուն։

-Պատրա՞ստ էիք կռիվ սկսելու, եթե հարկ լիներ:

-Պատրաստ էի կանգնել թիմիս կողքին։ Այն, ինչ տեղի ունեցավ, անհարմար իրավիճակ էր։ Էդուարդը լավ ավագ է, վստահ եմ՝ նա ոչ մի վատ արտահայտություն չի արել մրցակցի ֆուտբոլիստի հասցեին,-ասել է Ժուբալը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս