12-օրյա պատերազմի ընթացքում «որոշ հարևան երկրներից» անօդաչուներ են ներթափանցել Իրանի տարածք

Իրանի սահմանապահ ոստիկանության հրամանատար, գեներալ Ահմադ Ալի Գուդարզին հայտարարել է, որ Իսրայելի հետ 12-օրյա պատերազմի ընթացքում Իրանի տարածք են ներթափանցել անօդաչու թռչող սարքեր «մի շարք հարևան երկրներից», ինչը փաստագրվել է՝ բողոք ներկայացնելու նպատակով, հաղորդում է Mehr-ը։

Գեներալ Գուդարզին այս հայտարարությամբ հանդես է եկել երկրի իրավապահ մարմինների գործունեությանը նվիրված արարողության ժամանակ։

«12-օրյա պատերազմի ընթացքում, որը մեզ պարտադրվել է սիոնիստական ռեժիմի կողմից, որոշ երկրներից մեր տարածք են ներթափանցել անօդաչու սարքեր և քվադրոկոպտերներ։ Մենք փաստագրել ենք այդ դեպքերը և ներկայացրել համապատասխան հաղորդումներ, — ասել է նա միջոցառման ընթացքում։- Մեր սահմանապահները նկատել են, որ երեք միկրոավտոբուսներ գտնվում էին հարևան երկրի տարածքում և այնտեղից անօդաչու սարքեր և փոքր ինքնաթիռներ արձակում։ Երբ մենք տեղեկացրեցինք այդ երկրի սահմանապահներին, նրանց զորքերը միջոցներ ձեռնարկեցին՝ բախման ընթացքում սպանելով երեք անձի, և մյուներին ձերբակալելով»։

Նա հավելել է, որ առաջիկա շաբաթներին Պարսից ծոցում կանցկացվեն լայնածավալ ռազմական զորավարժություններ՝ նվիրված Մուհամմեդ մարգարեին, որոնց կմասնակցեն զինված ուժերը և տեղական բնակչությունը։

Տեսանյութեր

Լրահոս