Բաժիններ՝

Կապանում բшխվել են «Jeep»-ն ու «Mercedes»-ը․ այնուհետև 2 ավտոմեքենաները բшխվել են քարե պարսպին․ կա 6 վիրшվոր

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։45-ի սահմաններում Կապան քաղաքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 43-ամյա Արտյոմ Շ․-ի վարած «Jeep» մակնիշի և Երևանի բնակիչ 33-ամյա Նարեկ Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ դուրս են եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պարսպին և երկաթե աղբարկղին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդները և ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 37-ամյա Ռաջի Բ․-ն, 43-ամյա Գարիկ Ն․-ն, 44-ամյա Արմեն Ի․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Վարսենիկ Օ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում իրականացրել հերթապահություն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս