
Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել՝ Լվովի վրա Ռուսաստանի հարվածների պատճառով

Ուկրաինայի հարևան Լեհաստանը Լվովի վրա Ռուսաստանի հարվածների պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել՝ լեհական օդային տարածքի անվտանգությունն ապահովելու համար, հաղորդում է BBC News-ը՝ հղում անելով Լեհաստանի բանակին։
Գործի են դրվել նաև ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների ինքնաթիռները։ Լվովի մարզի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին հայտնել է, որ հարվածների հետևանքով տարածաշրջանում զոհվել է երկու մարդ, ևս երկուսը վիրավորվել են։
Ռուսաստանը կրկին հարվածներ է հասցրել Ուկրաինայի էլեկտրակայաններին։ Դրանցից մեկը վնասվել է Զապորոժյեի վրա գիշերային հարձակման ժամանակ։ Քաղաքապետի վկայությամբ, զոհվել է մեկ մարդ, ավելի քան 73 000 մարդ մնացել է առանց էլեկտրականության։