Ինչո՞ւ են Չորաթանի երեխաները նկարում Մասիսը, ոչ թե իրենց բնաշխարհը․ մենք մեր երեխաներին կտրում ենք իրական միջավայրից. Փաշինյան

Ես գնացել եմ Բերդ խոշորացված համայնքի Չորաթան գյուղ։ Եվ չնախատեսված, ինձ մոտենում են՝ ասում են այստեղ գեղագիտական կենտրոն կա, երեխեքը նկարում են։ Այդ ընթացքում երեխաները պատրաստվում են, բերում են այնտեղ շարում են իրենց նկարած նկարները։ Հարցնում եմ՝ ի՞նչ ես նկարել, ասում է՝ Մասիս սարը։ Հաջորդին հարցնում եմ՝ ի՞նչ ես նկարել․ նկարել է Ցեղասպանության հուշահամալիրը։ Հետո պատուհանից նայեցի․ Բերդում այդ բնաշխարհը․ հոյակերտ սարեր, անտառներ։ Այս մասին ՏՏ ոլորտի մասնագետների հետ հանդիպմանն ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Ես ուզում էի հարցնել երեխաներին, բայց չհարցրի, նկարները ֆոտո արած վերադարձա Երեւան, հրավիրեցի մտավորականներին ու հարցրի՝ ինչո՞ւ երեխաներն իրենց միջավայրը չեն նկարում, նայում ես պատուհանից ու տեսնում Բերդի հոյակերտ սարերն ու անտառները։ Մենք մեր երեխաներին կտրում ենք իրական միջավայրից և դնում մի ուրիշ հարթության վրա, դնում ենք իդեալի հետևից մրցավազքի մեջ, մինչդեռ իրենց միջավայրն է իդեալը»,-նշել է նա։

Տեսանյութեր

Լրահոս