Ցուցարարների կողմից նախագահական նստավայրը գրոhելու երեկվա փորձն անպատիժ չի մնա․ Կավելաշվիլի

Ցուցարարների կողմից նախագահական նստավայրը գրոհելու երեկվա փորձը «անպատիժ չի մնա»։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Կավելաշվիլին։

«Վրաստանում իշխանությունը կարող է փոխվել միայն ընտրությունների միջոցով», – հայտարարել է Վրաստանի նախագահը։

Նա նշել է, որ երեկվա անկարգությունների մասնակիցներին ուղղորդել են օտարերկրյա հետախուզական գործակալությունները։

Միևնույն ժամանակ, Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է բողոքի ակցիայի կազմակերպչական կոմիտեի բոլոր հինգ անդամների ձերբակալության մասին։

Տեսանյութեր

Լրահոս