
Պետական ապարատի աշխատավարձը վերանայելու որոշումը մենք մեր մեջ կայացրել ենք, բայց չենք բարձրաձայնում, վախենում ենք․ Փաշինյան

Պետական ապարատի աշխատավարձը վերանայելու որոշումը մենք մեր մեջ կայացրել ենք, բայց չենք բարձրաձայնում, որովհետև վախենում ենք, առիթ ենք տալու, որ Հայաստանի ակտիվ հանրության 97 տոկոսը իրենց իմացած բոլոր հայհոյանքներն ուղղեն Կառավարությանը։ Վախենում ենք։ Այս մասին ՏՏ ոլորտի մասնագետների հետ հանդիպմանն ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Կառավարությունում ինչի պիտի գա լավ կադրը աշխատի, դուք կգա՞ք աշխատեք։ Եկեք, բոլորիդ հրավիրում եմ, ոչ մեկդ չեք գա, չէ՞»,- ասել է նա։