Դուք սերունդներին ցույց եք տալիս ազգապահպանության և մեր ավանդույթների, արժեքների պահպանման ճիշտ ուղին, հատկապես հիմա, երբ մեր ինքնության, պատմության, ազգային դիմագծի պահպանումը մեծ վտանգի տակ է․ Նաիրի Սարգսյան

Նաիրի Սարգսյանը գրում է. «Սիրելի ուսուցիչներ,

Յուրաքանչյուր օր է պետք ձեզ մեծարել և շնորհակալություն հայտնել ձեր կատարած ահռելի աշխատանքի, նվիրվածության համար, բայց այսօր ցանկանում ենք դա անել յուրովի՝ ընդգծելով ձեր անգնահատելի դերը և նվիրվածությունը կրթության, ազգապահպանության, սերունդների զարգացման գործում։ Այս մասին ասված է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանի շնորհավորական ուղերձում։

«Ուսուցչի տոնի կապակցությամբ ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել ձեզ՝ մեր սերունդներին կրթելու և դաստիարակելու համար: Դուք գիտելիք փոխանցելուց զատ նաև սերունդներին ցույց եք տալիս ազգապահպանության և մեր ավանդույթների, արժեքների պահպանման ճիշտ ուղին: Հատկապես այս ժամանակներում, երբ մեր ինքնության, պատմության, ազգային դիմագծի պահպանումը մեծ վտանգի տակ է։

Սիրելի ուսուցիչներ, շնորհակալություն ձեր անձնվեր աշխատանքի, հայրենասիրության համար:

Հայաստանը հենց դուք եք, և ձեր մեծ ապագայով սաները»։

Տեսանյութեր

Լրահոս