Վարանգաթաղ բարձունքի ազատագրումը 2020 թ.-ի պատերազմում հայկական կողմի բացառիկ հաջողություններից էր. այն պահվեց մինչև պատերազմի ավարտը. Գեղամ Մանուկյան

Գեղամ Մանուկյանը գրում է
. «2020 թվական պատերազմական հերթական օրն էր… 24-ժամյա ռեժիմով «Երկիր մեդիայի» պատերազմական հերթական օրը…

Լուրերի տեղատարափ, ու հանկարծ կեսօրին մեր տնօրեն Դավիթը այլայլված առանձնանում է հետս… տղերքից վատ լուրեր կան, զոհեր ունենք։ Ովքե՞ր… դեռ անունները պարզ չեն։ Խառնակ հոգով, ոչինչ ցույց չտալով շարունակում եմ գործս, կռիվ է, պատերազմ… կարճ ժամանակով գնացի ՀՅԴ Սիմոն Վրացյան կենտրոն…ու պարզվեց՝ 2020թ.-ի հոկտեմբերի 6-ին Վարանգաթաղի (Լուլասազ, Հակոբ Կամարի) բարձունքում զոհվել են ՀՅԴ 2-րդ վաշտից 22 և 1-ին վաշտից 2 մարտիկներ։
Դեպքից ժամեր անց, նույն վաշտի տղերքի և բանակի 2 հատուկ ջոկատայինների ջանքերով ազատագրվեց Վարանգաթաղը։ Սա Արցախում 2020 թ.-ի պատերազմում հայկական կողմի այն բացառիկ հաջողություններից էր, երբ ոչ միայն ազատագրվեց թշնամու կողմից գրավված տարածքը, այլ նաև պահվեց՝ մինչև պատերազմի ավարտը։

Հետո նիկոլական քարոզչամեքենայի գեբբելսը դիֆերամբներ էր հյուսելու մեր տղերքի մասին ու հետո այդ ամենը մոռանալու էր։

Այդ ժամանակ որոշեցինք լուրերով շատ մանրամասներ չհրապարակել։ Անվտանգային հարց էր՝ թշնամին շատ կկենտրոնանար մերոնց ուղղությամբ, ի վերջո իրենց աչքի փուշ Դաշնակցության գումարտակն էր… հետո…
Հավերժ փառք տղերքին»։

Տեսանյութեր

Լրահոս