Թբիլիսիում տեղի ունեցած ակցիաների ընթացքում վիրшվորվել է 6 ցուցարար և 21 ոստիկան․ ԱՆ

Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով վիրավորվել է 6 ցուցարար և 21 ոստիկան։ Եվս 30 մարդ բժշկական օգնություն է ստացել դեպքի վայրում, հայտնել է առողջապահության նախարարությունը։ Այս մասին հաղորդում է Sputnik Грузия-ն։

«Հոսպիտալացվածները տարբեր տեսակի վնասվածքներ ունեն։ Ոստիկաններից մեկը ծանր վիճակում է։ Վիրավորներից մի քանիսը բժշկական զննում են անցնում և մնում են բժշկական հսկողության տակ», – ասվում է հայտարարության մեջ։

Նշենք, որ երեկ Վրաստանում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ։ Միաժամանակ ցուցարարները դուրս են եկել փողոց։ Նրանք գրոհել են նախախագահական նստավայրի բակը։ Հատուկ նշանակության ուժերը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ են կիրառել։

Տեսանյութեր

Լրահոս