
Ողբերգшկան դեպք՝ Տաշիրում․ 18-ամյա տղան մաhшցել է

Հոկտեմբերի 4-ին սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տաշիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի դանակահարված վիճակում քաղաքացիական ավտոմեքենայով տեղափոխվել է Տաշիր բժշկական կենտրոն։
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Տաշիրի բաժնի հերթապահ խումբը։
Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։
Ոստիկանները պարզել են, որ մահացածն Արցախի Հանրապետությունից տեղահանված 18-ամյա Տիգրան Դ․-ն է։
Դեպքի փաստով քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Տիգրան Դ․-ին դանակահարելու մեջ կասկածվողը նույնպես Արցախի Հանրապետության քաղաքացի է՝ 17-ամյա Ռազմիկ Մ․-ն, ով սովորում է Տաշիրի Արտակ Խաչատրյանի անվան ավագ դպրոցում։
Տաշիրից Վանաձոր բժշկական կենտրոն է տեղափոխվել 16-ամյա Մարտիկ Ն․-ն։