Բաժիններ՝

Վեց եվրոպական պետությունների ԱԳ նախարարները դատապարտել են Գազա քաղաքում մշտական ներկայության մասին Իսրայելի որոշումը

Իսլանդիայի, Իռլանդիայի, Լյուքսեմբուրգի, Նորվեգիայի, Սլովենիայի և Իսպանիայի արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարությամբ խստորեն դատապարտել են Իսրայելի որոշումը՝ Գազա քաղաքում մշտական ներկայություն հաստատելու վերաբերյալ։

ԱԳՆ-ների տարածած համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ եվրոպացի նախարարները դատապարտում են նաև Գազայի հատվածի վրա Իսրայելի վերջին հարձակումը։ 

«Իսլանդիայի, Իռլանդիայի, Լյուքսեմբուրգի, Նորվեգիայի, Սլովենիայի և Իսպանիայի արտաքին գործերի նախարարները խստորեն դատապարտում են Գազայի հատվածի վրա Իսրայելի վերջին հարձակումը և Գազա քաղաքում մշտական ներկայության մասին նրա որոշումը», – ասված է փաստաթղթում։

Եվրոպացի նախարարների գնահատմամբ՝ ռազմական գործողությունների ակտիվացումը վտանգի տակ է դնում ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող գերիների կյանքը և կարող է հանգեցնել անմեղ պաղեստինցի քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց, երեխաների և տարեցների մահվան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031