 
                        Գլխավոր դատախազը Հայաստանում Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր
 
                                    Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։
Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին Գլխավոր դատախազությունում և նշել, որ երկխոսությունը կառուցողական և կարևոր քայլ է մի շարք ուղղություններով փոխըմբռնման և համագործակցության ամրապնդման առումով:
Գլխավոր դատախազը բարձր է գնահատել դեսպան Իմանբաևի ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում և ընդգծել, որ ՀՀ դատախազությունը բաց է ոլորտային հարցերի քննարկման համար։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, այդ թվում՝ 2025 թվականի հոկտեմբերի 3-ին Երևանում կայանալիք՝ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի հերթական նիստի մանրամասներին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        