
Բունդեսթագի փոխնախագահը կողմ է Կիևին TAURUS հրթիռներ մատակարարելուն

Գերմանիան պետք է մեծացնի Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը՝ այդ թվում նրան մատակարարելով գերմանա-շվեդական TAURUS թևավոր հրթիռներ, ինչպես նաև մասնակցի այդ երկրի անվտանգության երաշխիքների տրամադրմանը։
Ինչպես տեղեկացնում է Deutsche Welle-ն, այդ մասին հայտնել է Բունդեսթագի փոխնախագահ, «Ալյանս 90»/«Կանաչներ»» կուսակցության նախկին համանախագահ Օմիդ Նուրիփուրը։
«Ուկրաինայի դիմադրելու կարողությունը կախված չէ միայն մեր զենքի մատակարարումներից, հետևաբար մենք պետք է աջակցենք Ուկրաինային մեր ունեցած ամեն ինչով, այդ թվում՝ թևավոր հրթիռներով»,- ասել է Նուրիփուրը։
Կիևին 500 կմ հեռահարությամբ TAURUS թևավոր հրթիռներ մատակարարելու հնարավորության մասին քննարկումները Գերմանիայում ընթանում են վաղուց։ Գերմանիայի նախկին կանցլեր Օլաֆ Շոլցը դեմ էր դրան՝ նշելով, որ Գերմանիան այդպիսով կդառնա հակամարտության կողմ։
Մինչդեռ Գերմանիայի կառավարության ղեկավարի պաշտոնում նրա իրավահաջորդ Ֆրիդրիխ Մերցը մայիսի վերջին հստակեցրեց, որ չի բացառում նման քայլը։ Նախապես արդեն որոշվել էր, որ Բեռլինը կօգնի Կիևին ստեղծել սեփական հեռահար հրթիռներ։