«Վան»-ը մի շարք համալրումներ ունի
Չարենցավանի «Վան» ֆուտբոլային ակումբը նոր համալրումներ ունի կազմում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Թիմի նոր դարպասապահը Հունան Գյուրջինյանն է, որը «Փյունիկ» ակադեմիայի սան է։
«Վան»-ին է միացել Դենիս Դեդեչկոն, որը հանդես է եկել՝ Երևանի «Նոա»-ում, «Արարատ»-ում, Կիևի «Դինամո»-ում, «Կրասնոդար»-ում, «Աստանա»-ում, «Ալեքսանդրիա»-ում և շատ այլ ակումբներում:
«Վան»-ում հանդես կգա Ալբերտ Մնացականյանը, որը 2023/24 մրցաշրջանում թիմի կազմում մասնակցել է 23 հանդիպման։ Ֆուտբոլիստը նախկինում կրել է՝ «Ալաշկերտ»-ի, «Արարատ»-ի, «Կուբան»-ի և մի քանի այլ թիմերի մարզաշապիկ։
Այսուհետ «Վան»-ում հանդես կգան նաև կոլումբիացի պաշտպան Ջեֆֆերսոն Անդրես Գռանադո Մանյարեսը ու բրազիլացի երիտասարդ ֆուտբոլիստ Էրիկի Դանիել Ռոդրիգես Բենտոնը:



