Բաժիններ՝

Խաղաղարա՞ր… չի կարելի Փրկչի խոսքն այսքան քաղաքականորեն շահարկել. Տեր Նշանը՝ Նիկոլ Փաշինյանին

Տեր Նշան քահանա Ալավերդյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա մեջբերմանը, որը նա արել էր Սուրբ Գրքից։

Փաշինյանը, մասնավորապես, մեջբերել էր. «Երանի՜ խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծու որդիներ պիտի կոչուեն: Մատթ. 5.9»։

Ի պատասխան՝ Տեր Նշանը գրել է.

«Խաղաղարա՞ր…

. Կռիվ գցելով անգամ ընտանիքների մե՞ջ, պատերազմ հայտարարելով Աստծու եկեղեցո՞ւն, բաժան-բաժան անելով նույն ազգությանը եւ հավատի մարդկա՞նց։

. Երկնքի եւ երկրի միջեւ, Աստծու եւ մարդու միջեւ խաղաղություն հաստատելու մասին է սա։ Չի կարելի Փրկչի խոսքն այսքան քաղաքականորեն շահարկել։

«Վա՜յ նրանց, որոնք չարը բարի կ’անուանեն եւ բարին՝ չար,

որոնք լոյսը խաւար կը համարեն եւ խաւարը՝ լոյս,

որոնք դառնը քաղցր կը համարեն եւ քաղցրը՝ դառն։

Վա՜յ նրանց, որոնք իրենք իրենց իմաստունի տեղ կը դնեն,

իրենք իրենց աչքին խորագէտ կ’երեւան» (Եսայի 5:20)»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031