Պենտագոնը ՆԱՏՕ-ի հետ նոր համակարգ է մշակում Եվրոպային ամերիկյան զենք վաճառելու համար
CNN-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Պենտագոնը ՆԱՏՕ-ի հետ նոր համակարգ է մշակում Եվրոպային ամերիկյան զենք վաճառելու համար, որը կարող է փոխանցվել Ուկրաինային:
«Ըստ էության, այս մեխանիզմը թույլ կտա ստեղծել ՆԱՏՕ-ի բանկային հաշիվ, որին դաշնակիցները կկարողանան փոխանցել գումար՝ Միացյալ Նահանգներում զենք գնելու համար», -ասվում է հրապարակման մեջ։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Ուկրաինան ՆԱՏՕ-ին կուղարկի ցանկալի զենքի և սարքավորումների ցանկ: Ըստ աղբյուրի՝ նախքան եվրոպական գործընկերներին հնարավոր գնման համար ցուցակներ տրամադրելը Եվրոպայում դաշնակից ուժերի գերագույն հրամանատար Ալեքսուս Գրինկևիչը կորոշի՝ արդյո՞ք Միացյալ Նահանգները բավարար պաշարներ ունի այն վաճառելու համար։



