«Սյունիքի միջանցքի» հարցը ԵԱՏՄ անդամակցության իրական սպառնալիք է. տնտեսագետ Հայկ Ֆարմանյան

Եթե Ալիևի ցանկություններն իրականություն դառնան առ այն, որ Ադրբեջանից ապրանքները պետք է Սյունիքով տեղափոխվեն առանց որևէ հսկողության, այսինքն` տվյալ պարագայում 3-րդ երկրի ապրանքները տեղափոխվեն ՀՀ տարածքով դեպի Թուրքիա կամ այլ երկրներ առանց մաքսային հսկողության և ձևակերպման, ապա դա կդիտվի որպես ԵԱՏՄ մաքսային տարածքի կանոնների կոպիտ խախտում։

Եթե ԵԱՏՄ անդամ պետությունը (Հայաստանը) միակողմանիորեն բացում է սահմանի մի հատված, որով երրորդ երկրի ապրանքները կարող են ազատորեն անցնել` առանց որևէ մաքսային ընթացակարգի, այդ դեպքում ԵԱՏՄ բյուջեն տուժում է (քանի որ մաքսային մուտքերը ընդհանուր են), և չի բացառվում, որ ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների կողմից հարց բարձրացվի` Հայաստանին ամբողջությամբ կամ մասնակի զրկել իր մասնաբաժնից։

Միության մյուս անդամները բախվում են տնտեսական խեղումի, և ամենակարևորը` Հայաստանը հայտնվում է մենակ` ԵԱՏՄ օրենսդրական տարածքից դուրս գործող ռեժիմ ստեղծած կողմի դերում։

Այս իրավիճակն անխուսափելիորեն բերելու է կոշտ հակազդեցության, և հետևանքը կարող է լինել Հայաստանի դուրս մղումը ԵԱՏՄ-ից կամ համախմբված ճնշում այդ ուղղությամբ։

Աղբյուրը՝ Sputnik Արմենիա Տելեգրամ-ալիք

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031