Պուտինը հնարավոր է համարել Զելենսկու հետ հանդիպումը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ դեմ չէ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպմանը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Միևնույն ժամանակ Պուտինը նշել է, որ այդ շփումների համար անհրաժեշտ է ստեղծել պայմաններ:

«Ես արդեն բազմիցս ասել եմ, որ ես, ընդհանուր առմամբ, դեմ ոչինչ չունեմ, դա հնարավոր է: Բայց դրա համար պետք է ստեղծված լինեն որոշակի պայմաններ: Իսկ մինչև այդ պայմանների ստեղծումը, ցավոք, առայժմ շատ հեռու է», – նշել է ՌԴ ղեկավարը լրագրողների հետ զրույցում, որը նվիրված էր Կրեմլում ԱՄԷ նախագահ Մուհամմադ բեն Զայեդ Ալ Նահյանի հետ հանդիպման արդյունքներին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031