Բաժիններ՝

Լյուկ Շոուն կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է հաղթել Անգլիայի առաջնությունը

Մանչեսթեր Յունայթեդի պաշտպան Լյուկ Շոուն հայտարարել է, որ թիմի նպատակն է 2025-2026 մրցաշրջանում հաղթել Անգլիայի Պրեմիեր լիգան։

Նա նաև ընդգծել է, որ այդ նպատակին պետք է հավատան մանկունյանցիների թե՛ բոլոր ֆուտբոլիստները, թե՛ մարզչական շտաբը։

«Նպատակն է հաղթել Պրեմիեր լիգան։ Ես միակը չեմ, ով այդպես է մտածում։ Վստահ եմ, եթե հարցնեք ամբողջ թիմին, նրանք նույն ձև են մտածում։ Բոլոր խաղացողներն ու մարզիչն ունեն նույն նպատակը։ Մարզիչը, հավանաբար, լրագրողների առջև դա չի ասի, բայց մենք բոլորս պետք է կիսենք այդ հավակնությունները և պայքարենք նույն նպատակի համար։ Բոլորը պետք է թիմը դնեն առաջին պլանում ու լինեն մի ընտանիք՝ շարժվելով նույն ուղղությամբ»,- Շոուի խոսքերն է փոխանցում BBC-ն։

Նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում զբաղեցրել էր 15-րդ հորիզոնականը՝ 38 խաղում վաստակելով 42 միավոր։ Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմը նաև պարտվել էր Եվրոպայի Լիգայի եզրափակչում՝ զիջելով «Տոտենհեմին» 0:1 հաշվով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս