 
                        Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն. կա 1 զnհ, 3 վիրավոր
 
                                    Այսօր՝ օգոստոսի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին՝ Պտղավան գյուղի վարչական տարածքում, բախվել են «Toyota Camry» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        