Էն վախկոտը հրահանգել է ժողովրդին ծեծելով տուն ուղարկել. մեզ նման տեղեկություններ են հասել. Սրբազան

Քանի որ լարվածություն է ստեղծվել բախման մի տարեք։ Նախարարությունից ասել են՝ այս պահին չեն կարող ընդունել, այլ օր կընդունեն: Այս մասին ԱԳՆ շենքի դիմաց ասաց ոստիկանության ծառայակիցը։

«Խնդրում եմ հանդարտեցրեք ժողովրդին, բախման չգնա, այլապես ոստիկանությունը ստիպված կլինի օրենքով սահմանված կարգով ապահովել հասարակական կարգի պահպանումը՝ այդ թվում հարկադրանքի միջոցներ կիրառելով»,- ասաց նա։

Սրբազանն էլ պատասխանեց․ «Ես չուզեցի ասել, բայց տեղեկություն է գալիս է մեզ, որ վախկոտը հրաման է տվել, կամ փորձում է հրամանը հասցնել, որ ժողովրդին ծեծեք, ջարդեք տուն ուղարկեք․ բախման տանողը դուք եք, մենք մեր պահանջի տերն ենք»,- ասաց նա։

Սրբազանը նորից կրկնեց՝ կամ իջնում եք, կամ բարձրանում ենք:

Այս պահին իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Տեսանյութեր

Լրահոս