Շանթ Սարգսյանը Վլադիմիր Դվորկովիչի հուշամրցաշարի առաջատարներից է
![](https://168.am/wp-content/uploads/2024/05/1138405.jpg)
Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Շանթ Սարգսյանը ղազախական «Aktobe open»-ի` Վլադիմիր Դվորկովիչի հուշամրցաշարի առաջատարների թվում է:
6 տուրերից հետո Շանթ Սարգսյանը և ևս 2 շախմատիստ հավաքել են 5-ական միավոր: Մանուէլ Պետրոսյանն ունի 4․5 միավոր:
Վլադիմիր Դվորկովիչի հուշամրցաշարի ավարտին մնացել է 3 տուր:
«Aktobe open»-ին մասնակցում է 90 շախմատիստ՝ աշխարհի 22 երկրից: Այն կեզրափակվի հունիսի 2-ին: