Յունիբանկը դարձել է BACEE-ի անդամ

«Յունիբանկ» ԲԲԸ-ն միացել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների բանկային ասոցիացիային (BACEE), ինչը բանկին հնարավորություն է տալիս մասնակցել BACEE-ի տարբեր միջոցառումներին, այդ թվում՝ համաժողովներին և վերապատրաստման դասընթացներին, ինչպես նաև օգտվել տեղեկատվության և տվյալների եզակի բազայից:

«Մենք ուրախ ենք BACEE-ի հետ մեր համագործակցության և առաջադեմ պրակտիկաներից ու լուծումներից օգտվելու հնարավորության համար: Յունիբանկը մտադիր է ամրապնդել իր գործարար կապերն արտասահմանյան բանկերի հետ և ընդլայնել իր գործունեությունը միջազգային շուկաներում»,- նշել է Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

BACEE-ի առաջնային նպատակն է՝ զարգացնել գործարար հարաբերություններն իր անդամ բանկերի և նրանց եվրոպական և համաշխարհային գործընկերների միջև:

«BACEE-ն ուրախ է համագործակցել Յունիբանկի հետ և նպաստել Հայաստանում բանկային համակարգի հետագա զարգացմանը։ Հուսով ենք, որ BACEE-ին անդամակցությունը բանկի համար նոր հնարավորություններ կբացի միջազգային շուկաներում»,- ընդգծել է BACEE-ի գլխավոր քարտուղար Իշտվան Լենգյելը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031