Ես ուզում եմ իմանալ՝ իրենք ինչ գիտեն իմ քաղաքական կենսագրության մասին, ինչ ձայնագրություններ կան էս իշխանության ձեռքի տակ. Արմեն Աշոտյան

«Ես ուզում եմ տեսնել: Միգուցե դրանցում կան տվյալներ, որ այս գործը քաղաքական է: Թող տան, տեսնեմ՝ էսքան որ հետազոտել են, տակը ինչ կա: Մեղադրանք չկա, պարզ է, որ լիներ, աչքս կմտցնեին: Բայց ես ուզում եմ իմանալ՝ իրենք ինչ գիտեն: Ի՞նչ ձայնագրություններ կան էս իշխանության ձեռքի տակ: Ես ուզում եմ հասկանալ՝ իրենք ինչ գիտեն իմ քաղաքական կենսագրության մասին: Օրենքով ինձ հետաքննել են, բարի լինեն օրենքով ինձ տրամադրել տվյալները: Ես ուզում եմ հասկանալ 8 տարվա ինչ տվյալ են քրքրել»,-այսօրվա դատական նիստում ասաց քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը՝ միանալով իր վերաբերյալ քրեական վարույթի նյութերն ամբողջությամբ ստանալու մեղադրյալների պաշտպանական թիմերի միջնորդություններին:

Վերջինս նշեց նաև՝ 8 տարի նայել են իր հանդիպումները, հեռախոսազանգերը, և ինքը պահանջում է , որ իր քաղաքական գործունեության մասին որոշումների արդյունքում ձեռք բերված ինֆորմացիան հասանելի լինի նաև իրեն:

«Իմ ժամանակի վրա դա չի ազդում, հանգիստ կնստեմ, կկարդամ, փաստաբաններիս կպատմեմ, պետք եղավ, մի երկու հատ էլ հոդված կգրեմ»,- ասաց Արմեն Աշոտյանը: Մյուս մեղադրյալների պաշտպանները նույնպես միացան միջնորդությանը:

Նա նկատեց նաև՝ իրեն 60 օր գաղտնալսել են, մի քանի րոպե հատվածական բաներ են տվել, 3 օրվա նյութ:

Կարդացեք նաև

«Տվեք էդ նյութերը կարդանք, ումի՞ց եք վախենում: Կարեն Հակոբյանին գաղտնալսելով ինձ կալանավորել եք, տվեք, տեսնեմ՝ ինչ եք լսել, որոնցով ինձ նստեցրել եք»,-ասաց Արմեն Աշոտյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս