Տավուշի և Լոռու մարզերում hեղեղումներից տnւժածների շրջանում օտարերկրյա քաղաքացիներ չկան. ԱԳՆ
![](https://168.am/wp-content/uploads/2017/02/HH-agn.jpg)
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը «Լուրերին» հայտնել է, որ այս պահին առկա տվյալների համաձայն՝ Հայաստանի Տավուշի և Լոռու մարզերում հեղեղումների հետևանքով տուժածների՝ զոհվածների կամ վնասվածք ստացած անձանց շրջանում այլ երկրների քաղաքացիներ չկան:
Նշենք, որ Հայաստանի Տավուշի և Լոռու մարզերում տեղացած հորդառատ անձրևներից հետո կա 4 զոհ։