Բաժիններ՝

Sky News. Ռուսաստանը արկեր է արտադրում երեք անգամ ավելի արագ և չորս անգամ ավելի էժան, քան ԱՄՆ-ը և ԵՄ երկրները

Ռուսաստանյան ձեռնարկությունները հրետանային արկեր են արտադրում երեք անգամ ավելի արագ, քան ԱՄՆ-ը և Եվրամիության երկրները, հաշվարկել է Bain & Company խորհրդատվական ընկերությունը, հայտնում է Sky News-ը։

Չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինայի արևմտյան դաշնակիցների տնտեսությունների համակցված հզորությունը զգալիորեն գերազանցում է Ռուսաստանին, նրանք շատ հետ են մնում Ռուսաստանի Դաշնությունից՝ արկերի արտադրության արագությամբ, նշում է հեռուստաալիքը։

Bain & Company-ի կանխատեսումների համաձայն, 2024 թվականին Ռուսաստանը կարտադրի մոտ 4,5 միլիոն հրետանային արկ, իսկ ԵՄ-ն և ԱՄՆ-ն՝ ընդհանուր առմամբ՝ 1,3 միլիոն արկ։ Ընդ որում, ռուսաստանյան 152 մմ-անոց զինամթերքի ինքնարժեքը չորս անգամ քիչ է արևմտյանից։

Ուկրաինացի զինվորականները, հաղորդում է Sky News-ը, ասում են, որ իրենց արձակած յուրաքանչյուր արկի դիմաց ռուսաստանյան զորքերը կարող են պատասխանել հինգով։ Հեռուստաալիքին տված հարցազրույցում մարտիկներից մեկն ասել է, որ ուկրաինացի զինվորականները նման պայմաններում սովորել են ավելի քիչ արկեր օգտագործել՝ թիրախը խոցելու համար։

Սակայն Խարկովի մարզում կռվող ուկրաինացի հրամանատարներից մեկը, որտեղ ՌԴ զորքերը հարձակման են անցել, ընդգծել է, որ զորքերին արկերի մատակարարումներ են անհրաժեշտ արևմտյան դաշնակիցներից։ «Մենք պետք է շարունակենք զսպել նրանց և համոզվել, որ հողի յուրաքանչյուր մետրը, որը փորձում են գրավել, նրանց հարյուրավոր կյանքեր արժենա»,- ասել է հեռուստաալիքի զրուցակիցը։

parstoday

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս