Վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է
Երևանի Հանրապետության հրապարակում ընթանում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համազգային հանրահավաքը:
Պրոֆեսոր, արևելագետ Գուրգեն Մելիքյանն իր ելույթում հայտարարել է, որ մեզ անհրաժեշտ են ընդունակ մարդիկ, թիմ, որը հաշտության մթնոլորտում կկարողանա երկիրը հանել այս մղձավանջից, որը կկարողանա արդար կառավարում իրականացնել և վերացնել ներքին թշնամանքը և ատելությունը, ինչը կամրացնի մեր երկրի սահմանները:
«Հանդիպումներ են անցկացվել բոլոր ոլորտների ներկայացուցիչների, խմբերի հետ՝ քաղաքական կուսակցություններից մինչև հասարակական միավորներ, բուհական, գիտական, մշակութային, տնտեսագիտական շրջանակներ, անվտանգության մասնագետներ, դիվանագետներ, գործարարներ, իրավաբաններ, տարբեր սոցիալական խմբերի, և շատ ու շատ այլոց հետ»:
Նա շարունակեց. «Կա հստակ համախոհություն մեր քաղաքական ուժերի և ժողովրդի մոտ, որ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը պետք է լինի նաև վարչապետ:
Մենք հասկանում ենք, որ սա արքեպիսկոպոսի համար ծանր որոշում է, քանի որ փոխում է նրա կյանքի ամբողջ ընթացքը։ Սա ծանր որոշում է, սակայն սա ծառայության մի մասն է։ Սա հոգևոր ծառայության ամենակարևոր մասն է, որ իր երկրին, իր հողին, իր ժողովրդին ծառայող մարդը կարող է իրականացնել»:
Մանրամասները՝ տեսանյութում