Բաժիններ՝

Հայաստանի վրա բանկային վիրուսների շատ լուրջ ալիք է գալիս. Մարտիրոսյանը զգուշացնում է

Տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը հորդորել է հայկական բանկերի անունից տարածվող հավելվածները չներբեռնել, եթե դրանք հենց պաշտոնական մարքեթից չեն:

«Հայրենակիցներ, այս պահին Հայաստանի վրա շատ լուրջ ալիք է գալիս բանկային վիրուսների։ Սա բավականին նոր բան է, մի քանի ամիս առաջ հենց կոնկրետ հայկական բանկերով չէր լինում, ավելի ընդհանրացված էր։ Սա Android-ի տերերին է վերաբերում, եթե ձեզ Telegram, WhatsApp, Viber-ով առաջարկեն ներբեռնել ծրագիր, տեղադրել հեռախոսի վրա բանկի անունից, չանեք, գողանում է»,- զգուշացրել է Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ այլ ծրագրեր չի կարելի քաշել, միայն Play Market-ից, հակառակ դեպքում վտանգավոր կլինի օգտատերերի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս